Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոմեքենան Կիևում վթարի է ենթարկվել․ մարդատար մեքենան բախվել է երկրի ղեկավարի ու նրան ուղեկցող մեքենայի հետ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նախագահին զննել են բժիշկները, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ասել է նա։ Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։ Նիկիֆորովի խոսքով՝ ոստիկանությունը կհետաքննի վթարի հանգամանքները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest