Հայաստանի երեք մարզերում (Սյունիք, Վայոց ձոր եւ Գեղարքունիք) Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա հավելեց, որ վնասվել են նաեւ գյուղատնտեսական նշանակության շինություններ, ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա, շտապօգնության 2 ավտոմեքենա։
«Եղել են հոսանքազրկումներ։ Այս պահին էլեկտրամատակարարումը, բացառությամբ Վերին Շորժայի տարածքի, վերականգնված է»,- նշեց պաշտոնյան։
Տերտերյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ձեւավորման պլանների մասին, որոնք տեղում ավելի մանրակրկիտ աշխատանք կկատարեն հասցված վնասի գույքագրման ուղղությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: