Սևան քաղաքում այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ և 15 հա ցորենի չհնձած արտ

33

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են մոտ 35 հա խոտածածկույթ և 15 հա ցորենի չհնձած  արտ։