Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի խորհրդարանն Աննա Վարդապետյանին ընտրել էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: