Տեղ գյուղի բնակիչը գլխի վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցներից. համայնքի ղեկավար

30

Ադրբեջանական ԶՈՒ-ն այսօր կրակել է Տեղ գյուղի բնակչի՝ Արթուր Մարությանի ուղղությամբ, ով Գորհայքի սարերից իջեցնում էր անասուններին: Հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

«Անասուններին իջեցնելու ժամանակ, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները կրակել են, արկերի պայթյունի հետևանքով վնասել քաղաքացու գլուխը: Քաղաքացին Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո այժմ տեղափոխվում է Երևան»,- ասաց համայնքի ղեկավարը: