Կալիֆորնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր

29

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը․ այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։

Օրինագիծը պահանջում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Կալիֆորնիայի բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցները փակվեն, իսկ պետական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ:

Օրինագծի տեքստում, մասնավորապես, նշված է. «Օրենսդիրը գտնում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին անդրադառնալու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում։ Այն ներառում է, բայց չսահմանափակվելով Հոլոքոստը, Գոլոդոմորը, հայ, ասորի, հույն, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանությունները։ Ցեղասպանության հիշատակի օրն ամեն տարի նշվելու է ապրիլի 24-ին, որը հայտնի է նաև որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիա նահանգն ավանդաբար ճանաչում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:

Տեքստում այնուհետև նշվում է, որ ապրիլի 24-ին «նահանգում գտնվող պետական դպրոցներն ու կրթական հաստատությունները կարող են ներառել դասընթացներ՝ հիշելով և հարգելով ցեղասպանությունը վերապրածների այս երկրում կատարած բազմաթիվ ներդրումները: Կրթության պետական խորհուրդը կարող է ընդունել ուսումնական պլանի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի հանրակրթական դպրոցների կողմից Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների համար»: