Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն դատապարտել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

28

Լյուքսեմբուրգը դատապարտել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Հայտարարություն է տարածել երկրի ԱԳՆ-ն։

«Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հաղորդումներով։ Ռազմական գործողությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել, դրանք պետք է դադարեցվեն։ Երկու կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից»,-ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։