Անահիտ Ավանեսյանը տեսակցել է հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին

33

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Հրետակոծության հետևանքով վիրավորում է
ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: