Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ՀԱՊԿ-ին դիմել են 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
«Մենք դիմել ենք, խնդրել ենք օգնություն՝ այդ թվում ռազմական՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ապահվելու համար», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ՀԱՊԿ երեկվա նիստում անկեղծ ու բաց քննարկում է տեղի ունեցել. կայացված որոշումները, իրավիճակի գնահատման առումով, անհրաժեշտ են եղել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: