ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Խորապես մտահոգված եմ հայկական տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ուղղված ամբողջ աջակցությունը», — հայտարարում է Մենենդեսը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: