Սա հարձակում է միջազգայնորեն ճանաչված հայկական բնակավայրերի վրա․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր

22

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում է միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքները։

«Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով։ Որպեսզի պարզ լինի՝ դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարաքներ։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին»,- «Արմենպրեսս»–ի փոխանցմամբ հայտարարել է Սփիրը։