Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

28

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակմանը:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրումը:

Ըստ Պեսկովի՝ Երևանի և Բաքվի սահմանին ապաէսկալացման ուղղությամբ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում, արդյունքները ստանալուց հետո Կրեմլը կզեկուցի:

Պեսկովն ասել է, որ դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է լարվածության թուլացման համար: