Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ կայացած հեռախոսազրույցից հետո:
Ինչպես գրում է lefigaro.fr-ն, Մակրոնը կոչ է արել հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել իրավիճակը և կողմերի տրամադրության տակ է հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերը բացառապես բանակցությունների միջոցով կարգավորելու համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: