Հայաստանի դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 1997 թվականի «Բարեկամության փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա դիմել են Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար։

Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Նիստը շարունակվել է մինչև լուսաբաց։ Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest