Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

18

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան  Մայքլ Քարփենթերը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները և Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածները անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, դիվանագիտությունը պետք է լինի գերակշռող»,-թվիթերյան իր էջում գրել է  Քարփենթերը։