ԱՄՆ-ը 2 մլն դոլար է տրամադրում հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության երեկ տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2 միլիոն դոլար հատկացնելու մասին մարդասիրական գործողությունների համար, որոնք ուղղաված են 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում ականազերծմանը», — ասված է հայտարարությունում:
Պետդեպարտամենտը շեշտել է, որ ականները և չպայթած զինամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը։
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: