ԱՄՆ-ն 2 մլն դոլար կհատկացնի ԼՂ հակամարտության գոտում ականազերծման համար

33

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է տրամադրում հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության երեկ տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2 միլիոն դոլար հատկացնելու մասին մարդասիրական գործողությունների համար, որոնք ուղղաված են 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում ականազերծմանը», — ասված է հայտարարությունում:

Պետդեպարտամենտը շեշտել է, որ ականները և չպայթած զինամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը։

Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։