Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

40

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նա 97 տարեկան էր։

«Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն»,-ասված է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության հայտարարությունում:

Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Եղիսաբեթ II-ը՝ Գեորգ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն է, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձավ բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։

1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը, որը հրաժարվեց բոլոր տիտղոսներից, ընդունեց բրիտանական քաղաքացիությունը և ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում։ Նրանք ունեցան չորս երեխա՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:

1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար։

Բրիտանական գահի իրավահաջորդության կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի գահը կժառանգի նրա որդին՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը։ Նա այս տարի դառնում է 74 տարեկան։