ԱՄՆ-ն ողջունում է հայ գերիների վերադարձը․ Նեդ Փրայս

30

ԱՄՆ ողջունում է հայ 5 ռազմագերիների վերադարձը ՀՀ։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք հայ կալանավորների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները ևս շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- գրել է ամերիկացի պաշտոնյան։