Հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն էր տվել կրթության մինչև 2030 թվականը զարգացմանը հաստատելու  օրենքի մասին նախագծին որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա Ազգային Ժողովում: Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին վարչապետը համոզմունք հայտնեց որ  այդ փաստաթղթերի հաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան: Թե որքանով է տարիներիների խորքից եկեղ այս ռազմավարությունը ադապտացված  այս նոր հետպատերազմյան իրավիճակին  Մեդիա կենտրոնի այսօրվա ասուլիսին պարզաբանում են  բանախոսները: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց որ փաստաթղթում կային թեզեր  որոնք արտացոլում են հետ պատերազմյան որոշ խնդիրներ  բայց նախագիծը ավելի շատ ստացել է շարադրություն ոչ թե  ռազմավարական ծրագրի տեսք; 

« Կառավարությունը հաճախ նշում է   որ իրենք իրենց դրաֆթում դրել են այս նախագիծը կամ մի երկու քննարկումներ են անցկացրել դա բվարար է որպեսզի  համարենք որ այս փաստաթուղթը անցել է հանրային քննարկաման: Ես այն կարծիքին չեմ որ սա այն փաստաթուղթն է որը հենց հիմքից պետք է մասնակցային լինի, այսինքն գլխավոր թիրախները,  նպատակները առաջին հերթին  պետք է համաձայնեցվեն հետո նոր փաստաթուղթը գնա ավելի դետալ շարադրման: Այսպիսի փաստաթղթերը ձախողվում են որրովհետև վերջում այս փաստաթուղթը մնալու է կառավարության և իշխանության վրա,և ոչ հասարակական սեկտրը ոչ ուսուցիչները դասախոսները մյուս խաղացողները ոլորտի չեն աջակցելու այս փաստաթղթին: Իսկ այս տեսակի փաստաթուղթը եթե մնում է որպես  զուտ կառավարությայն փաստաթուղթ  որև է շանս չունի  իրագործման և հաջողության»:

 

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ  Ամիրյանը այն կարծիքին է որ այս փաստաթուղթի մեծ մասը  իրականում թվարկում է գրեթե բոլոր այն խնդիրները որոնք մեր կրթական համակարգը ունի:  Ամիրյանը նույնպես այն կարծիքին է որ սա կմնա հռետորաբանական փաստաթուղթ մարդիկ խոստովանեցին խնդիրները բայց ոչ մի լուծման հնարաավորություն չեն ստանա: 

« Ես համաձայն եմ որ իրականացումը շատ ավելի բարդ է, և հիմա մշակվում է գործողությունների ծրագիր: Կա երկու շատ կարևոր հարց որ փաստաթուղթը պետք է ունենա բայց չունի  և չի ներկայցվել ու չի շարադրել խնդրների պատճառները: ինչպես եղավ որ մենք այսօր ունենք նման վիճակակագրություն: Փաստաթղթում ներկայացված է հետևանքը ոնց ենք մենք դրան հասել: Ես կարծում եմ որ ընդհանուր փաստաթուղթը ներայացնում է մեր կրթության ընդհանուր վիճակը և եթե լինեն համապատասխան գործողությւոնների ցանկ ապա դա կնպաստի որ հետապտերազմյան իրավիճակին հմապատասպխան գործընթացեր կունենանք»;

Պետական ֆինանասավորման կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը վստահ է որ Հայաստանում լրջագույն  խնդիրը ռեսուրսների հարցն է և ամենածանր խնդիրը դա մարդկային ռոսուրսների հարցն է; 

«Մենք բոլոր որլորոտներում ունենք մարդկային ռեսուրսների խնդիր, և դա միայն կրթությունը չէ, ոչ մի տեղ մենք բավարար ռեսուրս չունենք և սա մեր կրթության ոլորտում ստեղծված պատճառն է,և այս փաստաթուղթը հատկապես այն հատվածը որ նպատակների մասին է նշում դրանք զուտ հռչակագրային բնույթ ունի:  Եվ հետո ռեսուրս է պետք իրենք չեն նշում ով է անելու այդ ռեֆորմը եթե մենք ունենք անարդյունավետ գործող համակարգ  մենք արձանագրել  ենք որ դա ունենք ապա ինչքան ուզում ես ֆինասկական ռեսուրսները ավելացրու դու ավելացնում ես անարդունավետ գործող համակարգի ֆինասավորւմը: Ինչը վերջում դրական արդյուք չի կարող տալ»:

Բանախոսները ընդգծում են որ քննարկումների ընթացքը ցույց տվեց որ այս փաստաթուղթը  նորից համակարգի կողմից արհամարվեց և չկա այդ սոցիալական դաշինքը: Փորձագետները հայտնեցին որ այս փաստաթղթից շատ սպաելիքներ չունեն: 

Ալիտա Եղիազարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest