Հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն էր տվել կրթության մինչև 2030 թվականը զարգացմանը հաստատելու օրենքի մասին նախագծին որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա Ազգային Ժողովում: Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին վարչապետը համոզմունք հայտնեց որ այդ փաստաթղթերի հաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան: Թե որքանով է տարիներիների խորքից եկեղ այս ռազմավարությունը ադապտացված այս նոր հետպատերազմյան իրավիճակին Մեդիա կենտրոնի այսօրվա ասուլիսին պարզաբանում են բանախոսները:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց որ փաստաթղթում կային թեզեր որոնք արտացոլում են հետ պատերազմյան որոշ խնդիրներ բայց նախագիծը ավելի շատ ստացել է շարադրություն ոչ թե ռազմավարական ծրագրի տեսք;
« Կառավարությունը հաճախ նշում է որ իրենք իրենց դրաֆթում դրել են այս նախագիծը կամ մի երկու քննարկումներ են անցկացրել դա բվարար է որպեսզի համարենք որ այս փաստաթուղթը անցել է հանրային քննարկաման: Ես այն կարծիքին չեմ որ սա այն փաստաթուղթն է որը հենց հիմքից պետք է մասնակցային լինի, այսինքն գլխավոր թիրախները, նպատակները առաջին հերթին պետք է համաձայնեցվեն հետո նոր փաստաթուղթը գնա ավելի դետալ շարադրման: Այսպիսի փաստաթղթերը ձախողվում են որրովհետև վերջում այս փաստաթուղթը մնալու է կառավարության և իշխանության վրա,և ոչ հասարակական սեկտրը ոչ ուսուցիչները դասախոսները մյուս խաղացողները ոլորտի չեն աջակցելու այս փաստաթղթին: Իսկ այս տեսակի փաստաթուղթը եթե մնում է որպես զուտ կառավարությայն փաստաթուղթ որև է շանս չունի իրագործման և հաջողության»:
«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը այն կարծիքին է որ այս փաստաթուղթի մեծ մասը իրականում թվարկում է գրեթե բոլոր այն խնդիրները որոնք մեր կրթական համակարգը ունի: Ամիրյանը նույնպես այն կարծիքին է որ սա կմնա հռետորաբանական փաստաթուղթ մարդիկ խոստովանեցին խնդիրները բայց ոչ մի լուծման հնարաավորություն չեն ստանա:
« Ես համաձայն եմ որ իրականացումը շատ ավելի բարդ է, և հիմա մշակվում է գործողությունների ծրագիր: Կա երկու շատ կարևոր հարց որ փաստաթուղթը պետք է ունենա բայց չունի և չի ներկայցվել ու չի շարադրել խնդրների պատճառները: ինչպես եղավ որ մենք այսօր ունենք նման վիճակակագրություն: Փաստաթղթում ներկայացված է հետևանքը ոնց ենք մենք դրան հասել: Ես կարծում եմ որ ընդհանուր փաստաթուղթը ներայացնում է մեր կրթության ընդհանուր վիճակը և եթե լինեն համապատասխան գործողությւոնների ցանկ ապա դա կնպաստի որ հետապտերազմյան իրավիճակին հմապատասպխան գործընթացեր կունենանք»;
Պետական ֆինանասավորման կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը վստահ է որ Հայաստանում լրջագույն խնդիրը ռեսուրսների հարցն է և ամենածանր խնդիրը դա մարդկային ռոսուրսների հարցն է;
«Մենք բոլոր որլորոտներում ունենք մարդկային ռեսուրսների խնդիր, և դա միայն կրթությունը չէ, ոչ մի տեղ մենք բավարար ռեսուրս չունենք և սա մեր կրթության ոլորտում ստեղծված պատճառն է,և այս փաստաթուղթը հատկապես այն հատվածը որ նպատակների մասին է նշում դրանք զուտ հռչակագրային բնույթ ունի: Եվ հետո ռեսուրս է պետք իրենք չեն նշում ով է անելու այդ ռեֆորմը եթե մենք ունենք անարդյունավետ գործող համակարգ մենք արձանագրել ենք որ դա ունենք ապա ինչքան ուզում ես ֆինասկական ռեսուրսները ավելացրու դու ավելացնում ես անարդունավետ գործող համակարգի ֆինասավորւմը: Ինչը վերջում դրական արդյուք չի կարող տալ»:
Բանախոսները ընդգծում են որ քննարկումների ընթացքը ցույց տվեց որ այս փաստաթուղթը նորից համակարգի կողմից արհամարվեց և չկա այդ սոցիալական դաշինքը: Փորձագետները հայտնեցին որ այս փաստաթղթից շատ սպաելիքներ չունեն:
Ալիտա Եղիազարյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: