Քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների ևս 9 ընտանիք բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ է ստացել

42

Սեպտեմբերի 6-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված ևս ինն անձանց հանձնել է սերտիֆիկատներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։

Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է։

Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն քառասունմեկ է, որոնցից վեցն իրացման փուլում է, երկուսն՝ ավարտված։