Զինվոր է զոհվել. նախնական տվյալներով` Արման Սարգսյանը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից

56

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Փաստի առթիվ կայազորային  քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։

Վարչական ղեկավարը պատմեց, որ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։

20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։

«Ապրում էր ծնողների եւ տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,- պատմեց Վարչական ղեկավարը։

Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: