Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը․ ՀՀ ՊՆ

42

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Բաքուն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ռազմական գերատեսչույթունն ընդգծում է՝ Ադրբեջանի այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը», — ասված է հաղորդագրությունում։