էդվարդ Մոսերը ներկայացրել է «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսություն

44

Երեկվանից մեկնարկել է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը նվիրված մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտորն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնակնենների ու երաժշտական աստղերի: 

 

Տեղի ունեցավ «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության որի ժամանակ նոբելյան մրցանակիր էդվարդ Մոսերը ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով դրանք առանձին հիվանդությունների, հատկապես աֆազիայի պարագայում:

 

Մոսերը նաև նկատեց, որ երաժշտությունը սոցիալական երևույթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:

Դասախոսությանը հաջորդեց Դասախոսությանը հաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինյանի ելույթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի և ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցությամբ։

Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետյանի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցությամբ կատարեց 2020 թվականին լույս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործությունները։

Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: 

Հիշեցնենք՝ որ STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ 

Փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։