ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անորոշ ժամկետով եւ առանց պատճառի հետաձգել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման այսօր 12:00-ին նշանակված հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի:

Հ.Գ. եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա։

Pin It on Pinterest