Վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Ավետիք Չալաբյանին

39
Այդ մասին տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի Հանրային պաշտպանական խումբը՝ ֆեյսբուքյան գրառմամբ
Մենք երկար ենք սպասել այս պահին:
Քիչ առաջ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը բավարարեց Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը, Չալաբյանի խափանման միջոցը փոխվեց գրավով` 15,000,000 դրամ:
Ակնհայտ է, որ տիկին Բարսեղյանն այսօր դիմադրեց ճնշումներին, ինչն ավելի է մեծացնում հարգանքը թե նրա և թե նրա կայացրած դատական ակտի հանդեպ:
Հասանք հաջորդ գրառումը կանի ինքը` Ավետիքը: