Երևանում ավտովթարի է ենթարկվել «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը. նրա կյանքը փրկել չի հաջողվել

25

Երեւանում ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Ասլամազյանը մահացել է հիվանդանոցում։ Նրան Տեսլայով վրաերթի է ենթարկել 25-ամյա վարորդը

Նա Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։ 2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ էր՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։ Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։ 2002 թվականին դարձել էր «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի դափնեկիր՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։

«Կրթված լրատվամիջոցներ» ֆոնդի նախկին ղեկավարն է։ Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից շրջանների հեռուստատեսության համար կադրեր նախապատրաստելու կարևոր դերի համար արժանացել էր հատուկ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում անձնական ներդրման համար» վերտառությամբ։ Հարկադրված վտարանդիության մեջ ապրել է Ֆրանսիայում։ Վերջին շրջանում ապրում եւ աշխատում էր Հայաստանում։