Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տներն այրելու դեպքերի առնչությամբ։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

« Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի
Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»։

Pin It on Pinterest