Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի վաղը.

39

Վերաքննիչ քրեական դատարանում՝ ընթանում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը:

Ըստ Չալաբյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեկան դատարանի նիստն արտառոց է, որովհետև որոշում է կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:

Հիշեցնենք՝ որ Չալաբյանին մեղադրում են ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ; Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30,  վերաքննիչ քրեական դատարանում: