Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 2124 նոր դեպք

44

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ այդմ՝ վերանշյալ ժամանակահատվածում իրականացվել է 6131 թեստավորում։

Արձանագրվել է վարակի 2124 նոր դեպք, 7 մահ։ Գերատեսչությունը նաև ներկայացրել է նույն ժամանակահատվածում պատվաստումների գործընթացը․ ընդհանուր դեղաչափ՝ 2243265, առաջին դեղաչափ 1145553, ամբողջական պատվաստված 1022051, բուստեր՝ 70505։