Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով։

46

Օգոստոսի 31-ից հետո Արցախը կունենա Հայաստանին կապող միջպետական նոր մայրուղի ` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ՌԴ խաղաղապահները։

«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը` ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկություն»,- տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։

Այլընտրանքային նոր ճանապարհի մասին որևէ այլ տեղեկություն այս պահին չի հաղորդվում։