« Հերթական անգամ երկիրը պահելու ամբողջ բեռը ընկնելու է անապահովների ուսերին»- Նինա Կարապետյանց

70
24 միլիոն դրամի դիմաց ծառայությունից ազատվելու պաշտպանության նախարարության առաջարկը թեժ քննարկումների առիթ է դարձել  մասնավորապես քննադատությունների: Ըստ այդ նախագծի առաջարկվում է 4.5 ամիս ծառայությունից հետո կարող ես վճարել 24 միլիոն  դրամ կամ 60.000 դոլար և ազատվել զինվորական ծառայությունից: Պաշտպանության նախարարության հիմնավորումն այն է որ ծառայել չցանկացողների վճարած փողով հնարավոր կլինի պայմանագրային զինծառայողների պրոֆեսիոնալ բանակ պահել, բարձր աշխատավարձ տալ: 

 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր,ԱԺ պաշտպանության և  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հայտնում է որ ցանկացած նախագիծ էլ կարելի է քննադատել, բայց պետք է նաև տեսնել լավ կողմը: 

«Մարդիկ պետք է, ամեն դեպքում, բոլորը ծառայեն, եթե առողջությունը ներում է, Հայաստանի Հանրապետության բանակում, լինեն պահեստազորում և, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվելու են ռազմական գործողությունների մեջ, այսինքն, ստանում են զինվորական գրքույկ և ունենալու են բոլոր այն հմտություններն, ինչն անհրաժեշտ է զինվորներին՝ ռազմական գործի համար։ Եթե չեն ծառայում, այո՛, որոշակի գումար վճարելով, գումարի հաշվարկն արված է այնպես, որ մի քանի պայմանագրային զինծառայող կարողանան պահել այդ գումարով և վարձատրել շատ բարձր՝ ոչ պակաս 400 հազար դրամից։ Սա, կարծում եմ, որ բանակի զարգացմանը նպաստող հանգամանք է», — ասում է իշխանական պատգամավոր Խաչատրյանը։

Աժ « Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության  նախկին նախարար Սերյան Օհանյանը վստահ է որ այս որոշումը ընդունելը  ավելի կխորացնի այն մտահոգությունը որ բանակում միայն հասարակ մարդկանց որդիներն են ծառայելու, ապահովված ընտանիքների երեխաները կազատվեն ծառայությունից, նրա կարծիքով ցանկացած չմտածված քայլ կբերի ձախողման որը կոչնչացնի բանակը;

«Նման գումարները չեն ապահովվելու ոչ պայմանագրային ծառայության ընդլայմանը ոչ էլ պրոֆեսիոնալ բանակի հետևողական անցման վրա: Եթե գումարի խնդիր է ապա գումարի տեղը ես այսօրվա կառավրությանը, իշ

խանություններին կարող եմ ասել, այն աշխատավարձներն են որոնք բարձրացրել են իրենց համար, ոստիկանության համար: Այս ամենով մենք նորից խորացնելու ենք այն մտահոգությունները այն կարծիքը որ բանակում հասրակ մարդկանց զավակներն են»-ասաց Օհանյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը այս որոշումը անընդունելի է համարում և  վստահ է որ սա ավելի շատ է խորացնելու սոցիալական խնդիրները,  և  հերթական անգամ երկիրը պահելու ամբողջ բեռը ընկնելու է անապահովների ուսերին:

«Սա հերթական ապաշնորհ, տգետ, մասնագետների հետ վստահեմ եմ չքննարկված տարբերակն է, կարծում եմ որ իրենք իրենց հաշվարկով են արել: Բանակը պետք է ոժեղացնելու համար: Մեջբերեմ Արծրուն Հովհաննիսյանի այն խոսքերը որ բանակը ուժեղների համար է,բայց  բանակը ուժեղացնելու համար է»-ասում է  Նինա Կարապետյանցը

Նախագծի վերաբերյալ շրջանառվող հիմնական  կարծիքներից է,  որ երբ  բանակը հետպատերազամական վիճակում է փոխանակ ավելացում կատարվի կատարվում է հակառակը կրճատում; Այս պահի դրությամբ նախագծի ընդունմանը կողմ քվեարկողների քանակը ավելի շատ է քան դեմ քվեարակողներինը;

 

Ալիտա Եղիազարյան