Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո :
[ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest