Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղակայման։

Սկսվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ և Արցախի՝ 44-օրյա պատերազմիր հետևանքով Արբեջանի վերահսկողության տակ անցած Սանասարի շրջանի կողմից ճանապարհի երկայնքով տեղադրված ռուս խաղաղապահների հենակետերի, անցակետերի, շենքերի ապամոնտաժումը։

Ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն նոր միջանցքում, հայտնում է ԱՊ գործակալությունը։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնել է, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման  աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest