ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումն է։
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: