«Փեթակ»-ի աշխատակիցները պահանջում են թույլատրել վերսկսել իրենց աշխատանքը

44

Առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատողները հավաքվել էին «Փեթակ»-ի  մոտ և պահանջում են  թույլատրել վերսկսել առևտուրը; Նրանց խոսքով՝ առևտրի կենտրոնի չաշխատելը խնդիր է տնտեսվարողների համար, քանի որ ունեն հարկեր, վարձակալության վճարներ: Բայց խանութը շարունակում են փակ մնալ:

«Ժողովուրդը բոլորը վարկեր ունեն, ժողովուրդն է պահում այս երկիրը, մոտակա բոլոր խնութները բաց են, մենակ «Փեթակ»տոնաավաճառն է փակ» -ակցիայի մասնակից

Կասկածներ կան որ խանութը փակ է, քանի որ կարող են առաջանալ անվտանգության հարցեր, ակցիայի մասնակիցների մեկը պատասխանեց որ բոլոր անվտանգ պայմանները կան աշխատելու համար;

«Տոնավաճառի տնօրինությունն անվտանգային պայմանները ստեղծել է, մաքրել է ամեն ինչ կա, հիմա անվտանգ է, ոչ մի նյութ չկա,նայել ենք մի քանի հրավառ բաներ կային, թափել են ամբողջը»:

Արձագանքելով աշխատակիցների պահանջին, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի, ԱԻՆ խոսնակ Հայլ Կոստանյանը ֆեյբության իր էջում հայտնեց.

«Այս պաին, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ: Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»:

«Փեթակ» առևտրի կենտրոնը փակվեց օգոստոսի 14-ին « Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթունից հետո: Պայթունից մահացավ 16 մարդ, 2 մարդ համարվում է անհետ կորած, «Փեթակը» գտնվում է «Սուրմալուի» հարևանությամբ, թե ինչո՞ւ է դեպքից 7 օր անց «Փեթակում» արգելվում առևտուրը, դեռևս պաշտոնական պարզաբանում չկա։