«Փեթակ»-ի աշխատակիցները դադարեցրել են ակցիան

57

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները դադարեցրել են ակցիան, և սպասում են պատասխանի: Դեռ  պատկան մարմիններից հստակ պատասխան չեն ստացել առևտրի կենտրոնի աշխատանքը վերականգնելու իրենց պահանջի հետ կապված։

Հիշեցնենք, որ առավոտից «Փեթակ»-ի մի խումբ տնտեսվարողներ հավաքվել էին՝ պատկան մարմիններից պահանջելով հստակ նշել, թե երբ կբացվի առևտրի կենտրոնը, և երբ իրենք կարողանան վերադառնալ աշխատանքի։ Նրանց խոսքով՝ առևտրի կենտրոնի չաշխատելը խնդիր է տնտեսվարողների համար, քանի որ ունեն հարկային պարտավորություններ, վարձակալության վճարներ։

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են այդ հարցը։  «Այս պահին դեռ վերջնական որոշում չկա, լինելու պես կհայտարարենք»,