41-ամյա տղամարդուն ոստիկանները խոշտանգել են․ ահազանգ ոստիկանությանը. Առավոտ

85

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած փաստաբան Էդգար Հակոբյանը (լուսանկարում) տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Վ․ Մ․-ին ոստիկանները խոշտանգել են։ Նրա ահազանգով ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են մարմնական վնասվածքները։ Նույն օրը՝ օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի կապտուկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 41-ամյա Վ․ Մ-ն։ Վերջինս հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում իրեն հարվածել են: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Վ.Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։ Իսկ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից էլ փաստի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/08/19/1286151/