20 օր հացադուլի մեջ․առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալին չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց

2183

«Այսօր պետք է հանդիպեի ամուսնուս սակայն նա ինձ փոխանցեց, որ ի վիճակի չէ տեղաշարժվել, նա հացադուլի մեջ է, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, պահանջում է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որպեսզի բժիշկներկի հսկողության տակ գտնվի, սակայն չեն տեղափոխում»-Forrights.am-ին պատմում է Արամվիր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Վարդանյանի կինը՝ Մարգարիտան;

Կինն ասում է, որ ամուսնու վիճակը ծանր է, ձայնը փոխվել է, դժվարությամբ է խոսում, 10 կիլոգրամից ավել նիհարել է։ Դատապարտյալ Հայկ Վարդանյանի հացադուլի 20-րդ օրն է:

«Վիճակը շատ ծանր է, ունի միզածորանի հետ կապված խնդիրներ, շաքարային դիաբետ, 200, 220-ի հասնող ճնշում, վիրահատության ժամանակ անգամ հասել է 250-ի: Ունի նաև լյարդի ցերոզ, վիրահատել են ադենոման ու պոչկաները»-խիստ մտահոգված պատմում  է Հայկի կինը։

 

Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Բաբայանը մեզ հայտնեց, որ կնոջ նկարագրած ծանր վիճակը չկա; Հիմա վիճակը նորմալ է, քաշն էլ ընդամնեը պակասել է 11 կիլոգրամ; Ուներ ընդամենը նյարդային թեթևակի լարված վիճակ, որի համար  նշանակվել են հանգստացնողներ, որից նա հրաժարվել է:  Մեր հարցին թե դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխելու ՊՕԱԿ-ի տեղակալը հայտնեց, որ նման ցուցում չունեն:

« Ես խոսել եմ Հայկի կնոջ հետ, վիճակը նորմալ է, քաշը 11 կլիո է պակալսել, շաքարը 5.9; Նյարդաբանը նույնպես նայել է, ուներ ընդամենը թեթևակի լարված վիճակ, նշանակվել է հանգստացնողներ , որից նա հրաժարվել է, պահանջելով իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց; Նա հիմա ստացիոնար բուժման կարիք չունի»-ասաց Նաիրա Բաբայանը

Նա դատապարտյալի  կնոջը խնդրել է փոխանցել իր խոսքերը, որ եթե նա հացադուլից դուրս գա, ապա մեկ երկու օր  անց, տեղում կանցկացվի վերականգնողական բուժում, որպեսզի նա կարողանա հասնել Արմավիրից Երևան:

« ՊՕԱԿ-Ը պարտավորվում է պետպատվերի շրջանակներում հետազոտություն իրականացնել, նրանց ցանկացած կլինիկայում, որպեսզի տեսնեն 4 տարի առաջ  վիրահատական բուժման ցուցում արդյոք կա ,որից ես տեղեկություն չունեմ:

ՄԻՊ-Ի գրասենյակից հայտնում են, որ 10 օր առաջ են այցելել , միայն վերջին օրերն է որ այցելություն չի եղել, բայց հեռակա միշտ կապի մեջ են եղել նրա առողջական վիճակից:

«Կնոջ դիմում բողոքի հիման վրա դիմում է ուղղարկվել արդարադատության նախարարություն, պահանջել ենք որքան հնարավոր է արագ արձագանքել և արագ դնել քննարկաման Վարդանայն Հայկին տեղափոխելու դատապարտյալների հիվանդանոց և բուժում իրականացնել; Հիմա ասպասում ենք պատասխանին»-ՄԻՊ-Ի գրասենյակ:

Հայկ Վարդանյանը 2016 թվակաանից կալանքի տակ  է ; 2017 թվականին առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 7 տարի ազատազրկման. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանաց ապօրինի շրջանառւթյուն իրականացնելու կամ պատրաստելու նպատակով:

 

Ալիտա Եղիազարյան