Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության․ զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ

94

Օգոստոսի 19-ին N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՊՆ-ից։

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողություններն ու ներդաշնակման կարողությունները։