Հրապարակվել է Արցախի բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը

45

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ բռնազավթոած տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը, որը եւ ներկայացվում է ստորեւ:

Շուշի քաղաք

Շուշի քաղաքի պատմության պետական թանգարանի հավաքածու

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածու

Շուշիի Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի հավաքածու

Շուշիի պատկերասրահի հավաքածու

Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակի հավաքածու

Շուշիի Արվեստի Կենտրոնի ցուցասրահի հավաքածու /մասնավոր/

Արցախյան գորգի թանգարանի հավաքածու, մասնակի /մասնավոր/

Շուշիի դրամագիտության թանգարանի հավաքածու /մասնավոր/

Նարեկացի Արվեստի Միության հավաքածու /մասնավոր/

Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու /մասնավոր/,

Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու /մասնավոր/ Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու /մասնավոր/

Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածու /մասնավոր/

Հադրութի շրջան

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանի հավաքածու

«Տողի Մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի հավաքածու,

Արմենակ Խանֆերյանցի տուն-թանգարանի հավաքածու, Մեծ Թաղեր գյուղ

«Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցի պեղումների գտածոների հավաքածու, Ազոխ գյուղ

«Տյաք» պատմամշակութային արգելոցի ժամանակակից արվեստի գործերի հավաքածու

Տումի գյուղի միջնակարգ դպրոցի հնագիտական հավաքածու Թեւան Ստեփանյանի տուն-թանգարանի հավաքածու /մասնավոր/,

Տումի գյուղ