«Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակն այլևս չի տարածվում․ ԱԻՆ

30

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Մեզ հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել հրդեհը, կրակն այլևս չի տարածվում: Սակայն հրդեհ մարելը բարդանում է, քանի որ չգիտենք, թե ինչ կա պահեստներում և ինչն է այժմ այրվում: ԱԻՆ-ը շարունակում է փրկարարական աշխատանքները»,- ասել է նա։