Պայթյունի վտանգ այլևս չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն․ ԱԻՆ

37

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնում է որ, պայթունի վտանգ այլևս չկա, կա միայն մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն: Նա նաև հավելել է որ, աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև հետևանքները և լոկալիզացիան ամբողջությամբ իրականացվի, բայց թե որքան կտևեն հրդեաշիջման աշխատանքները, փոխնախարարը հստակ չպատասխանեց;

«Նման նյութերի հետ աշխատելու պարագայում նման հաշվար հստակ չկան, այս պահին կդժավարանանք ասել, որքան կտևեն այդ աշխատանքները»։-ասաց Համբարյանը

Թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը, փոխնախարարը պատասխանեց՝ տեղեկությունը կտա միայն հետաքննող խումբը։  Հիմա պատճառների մասին խոսելը, Համբարյանը «վաղ» համարեց։

«Միայն կարող ենք կրկնել, որ գործ ունենք գեր հրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում, ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում», — ասաց փոխնախարարը։

Թե  քանի՞ տոննա հրավտանգ նյութերի մասին է խոսքը, փոխնախարարը կրկին շեշտեց՝ հետաքննությունն այդ հարցերի պատասխանը կտա։