Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար

37

«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասաց Փամբուխչյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը հայտնում է որ, որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի;

Փամբուխչյանը նաև վստահեցրեց,  որ «Սուրմալու»- առևտրի կենտրոնում պայթունից հետո  իրականացվող հրդհեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մարդկային և տեխնիկայի պակաս չեն ունեցել:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք առևտրի կենտրոնի տարածքում ստեղծվել է աշխատանքները համակարգող շտաբ՝ Փամբուկչյանը ընդգծեց, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, բայց հավելեց, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ;

«Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը: Փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Երեկ մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարն այստեղ է եղել, աշխատանքներում ամբողջությամբ ներգրավված է առողջապահության նախարարությունը, առողջապահության փոխնախարարն ամբողջ գիշեր այստեղ է եղել: Այստեղ է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»,- ասաց նախարարը:

Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհերի թիվը 6 է, անհետ կորածների թիվը 15: Զոհերի և վիրավորների մեջ կան և առևտրի կենտրոնի աշխատակիցներ և այցելուներ; Եվս 10 մարդ փրկվել է փլատակների տակից կամ հարակից տարածքներից: Պայթունի հետևանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, այս պահին իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար;