Պավլիկ Մանուկյանը հացադուլից դուրս է եկել նրա վիճակը գնահատվում է բավարար

67

Ազատամարտիկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առոջական վիճակը կտրուկ վատացել է և նրան  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել են «Իզմիրլյան» ԲԿ։  Նա օգոստոսի 1-ից հացադուլ էր հայտարարել , պահանջում էր, որ  իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, քանի որ բանտային  պայմանները բավարար  չեն: Մինչ հացադուլը նա վիրահատության էր ենթարկվել և բանտային պայմանները բավար չեն և նա խնամքի կարիք ունի;  Մեզ  հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի կինը պատմեց որ նա շատ թույլ է չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել;

« Հիմա պառկած է, սիստեմաներա ընդունում, շատ թույլ է  չի կարողանում  ինքնուրույն տեղաշարժվել,  բաց վիրահատություն է տարել միզապարկի, իրեն  հետ վիրահատական խնամք էր անհրաժեշտ, պետք է տեղափոխեին քրեկատարողական բուժհաստատություն բայց տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այստեղ ոչ մի  սանիտարական պայմաններ  չեն  եղել, վիրահատությունից հետո, որ տարան 11-օր ոչ հաց է կերել ոչ էլ բժիշկների տված դեղերն է ընդունել: Ասում է  ինչիս է պետք հաց ուտեմ  ու դեղ խմեմ պատմում է Պավլիկ Մանուկյանի  կինը Մարինե Մանուկյանը »;

Պավլիկ Մանուկյանի կինը մեզ փոխանցեց որ թույլտվություն կստանա  խնամելու  ամուսնուն որն այժմ գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ;

Մեզ հետ զրույցում ՄԻՊ-Ի ներկայացուցիչը ասաց  իրենք հետևում  և վերահսկում են Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակին; ԱմնեօրյԱ կապի մեջ են եղել, խոսել են առողջապահության փոխնախարարի հետ և  իրեն բուժող բժիշկի հետ;

Պավլիկ Մանուկայնը հայտարարել էր որ ունի սրտանոթային, ուրոլոգիական, հենաշարժման խնդիրներ: Պետական ոչ առևտրային կապերի հանրային բաժնի ղեկավար Նաիրա Բաբայանը զրույցում հայտնեց որ նա  ոչ մի լուրջ խնդիրներ չի ունեցել;

«Պավլիկ Մանուկյանը հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում գլխավոր սրտաբանի մոտ, լուրջ սրտաբանական խնդիրներ չեն  հայտնաբերվել, որից հետո Մանուկյանը   ուրոլոգիական  վիրահատության է ենթարկվել, և պետք է կրկնակի այց իրականացվեր, հետվիրահատական  վիճակը գնահատելու համար»-մեզ հայտնեց  Նաիրա Բաբայանը

Պավլիկ Մանուկյանը հացադուլից դուրս է եկել երեկ երեկոյան և տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, և անցել է բազմապրոֆիլ հետազոտության; Նաիրայի հազմոզմաբ եթե չլիներ  իր հետվիրահատական վիճակը  ընդամնը 11 օրյա հացադուլի պատճառով նա չէր հայտնվի հիվանդանոցում;

« Նա ոչ թե գանացել է հացադուլի պատճառով, այլ առողջական խնդիրներով; 11 օրյա հացադուլի վիճակը անձամբ ես երեկ գնահատել եմ ու ինքը «Իզմիրլյան» գնալու խնդիր չէր ունենա եթե չլիներ վիրահատական և հետվիրահատական վիճակը; Միայն հացադուլով նա որևէ տեղ տեղափոխվելու ցուցում չուներ: 11 -օրյա հացադուլի իր վիճակը ներում էր որ ինքը գտնվեր հիմնարկում: Մենք նրան չենք ուղարկել հացադուլից ելնելով այլ նրա վիճակը գնահատելով, նա ուներ ցուցումներ հետ վիրահատական հետազոտման»- ասաց Նաիրա Բաբայանը

Հարցին թե ինպես եք գնահատում  Մանուկյանի վիճակը  Նաիրա Բաբայանը գնահատեց  նորմալ;

«Ընդհանուր վիճակը գնահատվում է զարկերակային ճնշման չափումով,  ֆիզիկական ակտիվությամբ; Նրա վիճակը հիմա նորմալ է;-ասում է Նաիրա Բաբայանը

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և հիմա պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում;

Ալիտա Եղիազարյան