Պատերազմի 1-ին օրը չի ստացվել խոսել տղայի հետ, համարն անհասանելի էր, հետո ընկերն ասել է, որ Գրիշան շատ հեռու է․․․

44 oրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գրիշա  Դանիելյանի ընտանիքը Բաքվից է տեղափոխվել Հայաստան։ Նրանք նախ բնակություն են հաստատել Վարդենիսիի Շատվան գյուղում, ապա տեղափոխվել Մասիսի Ձորակ գյուղ: Այստեղ էլ 2000թ-ին ծնվել է Գրիշան։

Նա բանակ է զորակոչվել  2019 թվականին։ Զինվորական ծառայություն անցկացրել է Հադրութում: Կյանքային Գրիշան ուներ բազում երազանքներ, ինչը զինվորական ծառայությունը ավարտելուց հետո պետք է շարունակեր, բայց չհասցրեց:

Գրիշան զոհվել է սեպտեմբերի 27-ի թեժ մարտերի ժամանակ, բայց ծնողներին մահվան լուրը հայտնել են հոկտեմբերի 2-ին: Ծնողները վեց ամիս տառապանքների միջով են անցել  և միայն ԴՆԹ-ով է հաջողվել գտնել տղային՝ Մեծամորի սառնարանում: Այնտեղից տեղափոխել են եռաբլուր ու հանձնել հողին:

Գրիշայի հարազատները վերջին անգամ սեպտեբերի 24-ին են լսել տղայի ծիծաղկոտ ձայնը, ասել է որ ամեն ինչ  իր հետ լավ է, ծնողներին էլ հույս է տվել որ ամեն ինչ լավ  է լինելու, երբեք չի բողոքել ծառայությունից;

Պատերազմի սկսվելու մասին ընտանիքը հեռուստացուցույցից է իմացել, կապ չի եղել, չի ստացվել խոսել տղայի հետ; Զանգում էին անընդհատ համարն անհասանելի էր, հետո ընկերն է վերցրել հեռախոսը ու ասել որ Գրիշան շատ հեռու է չեն կարող հեռախոսը փոխանցել; Տանը չէին պատկերացնում թե ինչ կարող է պատահած լինել, սպասում էին զանգին: Որոշ ժամանակ անց Գրիշայի հրամանատարից են  իմացել ցավալի լուրի մասին:

«Իր կամադիրն էլա վիրավորվել,  եկելա բուժվելու ,իմացել ենք, գնացել ենք իրա մոտ, ինքնա պատմել.: Գրադը խփելա, բեսպիլոտնիկը խփելա, վիրավորվելա եմ, Գրիշայի հողը թափելա վրեն, տղերքը եկել ասել են Գրիշան էնտեղա, չեն կարացել հանեն», արտասվելով պատմում է Գրիշայի պապիկը՝ Դանիելյան Գրիգորին։

Գրիշայի ծիծաղը դեռ նրա հարազատների ականջներում է: Երկու տարի է անցել պատերազմից բայց նրանց ընտանիքում ցավը դեռ չի մեղմացել: Ընտանիքի միակ սփսփանքը հիմա իրենց տան նոր բնակիչն է Գրիշայի մահվանից հետո ծնված փոքրիկ քույրը՝ Էլենը, :

Գրիշան ծառայության ավարտին 4 ամիս էր մնացել, տուն պետք է վերադառնար  հունվարի 21-ին: Մայրը նույնպես ասում էր որ տղան ուներ շատ երազանքներ,  բայց չէր կարողանում ավարտել խոսքը, արցունքերը խեղդում էին:

Գրիշան պարգևատրվել է Հետմահու շքանշաններով, ստացել է  Արիության, Լավագույն ծառայության, Մարտական ծառայության համար մեդալներով:

 

Ալիտա Եղիազարյան

Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest