ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սոթքի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը

45

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով շաբաթ օրը վիրավորվել է Պաշտպանության նախարարության պարտադիր ժամկետային զինծառայող Նվեր Արմենի Գևորգյանը:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, կարգավորել է այս միջադեպը, կողմերի միջև շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել», — ասված է հաղորդագրությունում։

27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։