Ինչպես և ուր են տեղափոխվում Աղավնոյի և Բերձորի բակիչները

48

Աղավնոյի և Բերձորի բակիչների տարհանման վերջնաժամկետը սկզբում օգոստոսի 5-ին էր, որը բանակցությունների միջոցով հետաձգվեց մինչև օգոստոսի 25-ը:

«Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։-Խանումյան:

Բնակիչների տարհանումը կանցկացվի ըստ քաղպաշտպանության պլանի: Գյուղի բանկիչների մի մասը կտեղափոխվեն  Արցախի այլ բնակավայրեր , ոմանք Հայաստանի Հանրապետություն:

«Կբնակվեն այնտեղ, որտեղ իրենք կընտրեն, այս պահին ուզում են կոմպակտ բնակվել։ Բնակիչները ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից»- Խանումյան:

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։

«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։

Երթուղու փոփոխության հետ կտեղափոխվեն նաև Արցախ հասցնող գազամատակարարաման, էլեկտրամատակարաման և կապի ենթակառուցվածքները: