ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ-ի զարգացումների մասին․

38

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:  Դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի  միկրոբլոգում, հավելելով որ խորապես անհանգստացած է Արցախում և նրա շրջակայքում ապրողների անվտանգության համար։

«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը: